Ոստիկանությունը արձագանքել է «Ոչ»-ի համատեղ շտաբի հայտարարությանը, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել:
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը, կամ՝ 1,005,333 ընտրող: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ամենակտիվը սյունեցիներն են՝ 51.11 տոկոս, ապա Արարատի և Վայոց ձորի ընտրողները՝ 50.52 և 45.14 տոկոս:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը թիվ 10/06 ընտրատեղամասում քվեարկելուց հետո, մոտենալով քվեատուփին, պատռեց քվեաթերթիկով ծրարը և գցեց քվեատուփը, հայտարարելով՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»:
Հանրաքվեում քվեարկեց վարչապետ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հարցին, թե ինչ տրամադրությամբ է եկել քվեարկության, Աբրահամյանը պատասխանեց՝ «բարձր»:
Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Լրագրողների հարցերին նախագահը միայն արձագանքեց. «Բարև ձեզ: Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո»:
Ժամը 14։00-ի դրությամբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների իրավունք ունեցող 622 հազ. 643 ընտրող կամ դրա իրավունքն ունեցող քաղաքացիների 24.26%-ը։ Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրաքվեի նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակներում Ազատության հրապարակում այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12-ին, 15-ին և 18-ին հրավիրում է ասուլիսներ:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...